Օշո. Կյանքը Խաղահրապարակ է Մաս 1

  • 7 years ago
"Կյանքն Ուղղակի Խաղաhրապարակ է" խորագիրը ստացած հարցազրույցն Օշոն տվել է 1985 թ. սեպտեմբերի 2-ին, ZDF հեռուստաալիքին, որն այդ ժամանակվա արևմտյան Գերմանիայի երկրորդ հանրային ալիքն էր:

Այստեղ Բհագվանը, ինչպես այդ ժամանակ էին նրան կոչում, խոսում է բազում կարևոր թեմաներից՝ թույլ տալով ավելի խորն ընկալել իր մեթոդներն ու մոտեցումը:

Հարցազրույցը տրվել է Ռաջնիշպուրամում՝ Ռաջնիշի / Օշոյի հիմնած քաղաքում: 1981 թ.-ին Օրեգոնում (ԱՄՆ), որոշ չափի հողակտոր գնելուց հետո, միայն 3 տարվա ընթացքում Ռաջնիշպուրամը դատարկ տարածքից վերաճեց 7000 հոգանոց քաղաքի բոլոր ենթակառույցներով, հանրային տրանսպորտով, ինքնաթիռների համար նախատեսված ճանապարհով...

Ինչպես հաղորդավարն է նշում, համայնքը ենթարկվում էր որոշ հետապնդումների: Այն ժամանակ ԱՄՆ-ն ղեկավարում էին պահպանողական հանրապետականները, ովքեր աստվածավախ էին, ի հակակշիռ աթեիստական ԽՍՀՄ-ի: Պահպանողական քրիստոնյաները շատ էին վախենում Օշոյի ուսմունքից:

Մյուս կողմից էլ Օշոն մի կողմ էր քաշվել բոլոր գործերից, և ցավոք իր հետևորդների մի մասը, այդ թվում՝ լավագույն ու սիրելի աշակերտուհին, դավեր էին նյութում՝ փորձելով ուժով և խարդախությամբ լուծել ծագած բոլոր խնդիրները: Խառը ժամանակներ էին: Ավելի շատ մանրանասների համար. http://haveskyanq.weebly.com/blog/osho

Սա հարցազրույցի առաջին մասն է: Երկրորդ մասը նույնպես կթարգմանվի շուտով, որպեսզի հարցազրույցը հասանելի լինի ամբողջությամբ ու չկորցնի իր ամբողջական, ամփոփ էությունը:

Recommended