Բառերը. Նորից եկան գարնան անուշ արևոտ օրեր, Ծառ ու ծաղկի բույրով լցվեց դաշտեր ու ձորեր, Բլբուլն էլ իր վարդը գտավ ու երգեց կրկին, Նրա տեսքից ալեկոծվեց իմ սիրտն ու հոգին:
Ե՜կ, ե՜կ, տե՛ս, իմ սիրտը բաց է քո առաջ, Արի, թող քո ճամփան լինի միշտ կանաչ, Դե արի, սիրելիս, տեսնեմ քեզ էլի, Դարձիր իմ պարտեզի վարդը նազելի:
Այգիները առանց արև ապրել չեն կարող, Սիրահարը առանց սիրո ապրել չի կարող, Ասա յար ջան, բա ես ինչպես ապրեմ առանց սեր, Չէ որ սիրտս էր կարոտում ու տենչում էր քեզ: